Նիգերիայի հյուսիսում, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են, առաջին անգամ հրավառություն է կազմակերպվել:
Շոուն անցել է Կանո քաղաքի սպորտային կենտրոնում: Մուտքը եղել է միայն հրավերով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ կենտրոնի շուրջ մեծ թվով մարդիկ են հավաքվել:
Քաղաքի անվտանգության միոցառումները ուժեղացվել են հնարավոր իսլամիստական հարձակումների դեպքում:



























