ԱՄՆ-ի արեւելյան ափամերձ հատվածի ժամանակով 2015թ.-ը դիմավորել են Նյու-Յորքի գլխավոր հրապարակի՝ Թայմս Սքվերի երկնաքերերից մեկի տանիքից հայտնի բյուրեղյա գնդի վայրէջով:

Կազմակերպիչների գնահատականներով՝ հանդիսությունը մեգապոլիսի բնակիչներին եւ զբոսաշրջիկների՝ ավելի քան 1 մլն մարդ, մեկ տեղում է հավաքել:

Հրապարակում հավաքվածների համար ելույթ են ունեցել, մասնավորապես, երկչուհիներ Թեյլոր Սվիֆթը եւ Իդինա Մենզելը, ամերիկյան քանթրի-դուետ Florida Georgia Line եւ կանադական Magic! խումբը:

Գունդը պատրաստված է ավելի քան 2,6 հազա բյուրեղյա եռանկյունիներով: Ամեն տարի դրանք տարբեր ձեւով են դասավորում: Այս անգամ գունդի մակարեւույթը զարդարվել է թեմատիկ գեղազարդի երկու տեսակներով: Դրանցից մեկը կոչվում է «Երեւակայության ընծա», իսկ մյուսը՝ «Կայունության ընծա»: