25-ամյա ֆրանսիացին Լա Ռոշելի խաղատնեից մեկում 519 հազար 956 եվրո է շահել. Հազիվ էր նա հասցրել խաղային ավտոմատի մեջ երեք հատ 20 եվրոցենտ գցել, երբ մեքենան ազդանշանել է, որ նա շահել է:

Կազինոյի տնօրինության խոսքով՝ հաջողակ երիտասարդն ուղղակի կորցրել է խոսելու ունակությունը, եւ դժարությամբ հավատացել կատարվածին:

Նշենք, որ սա խոշորագույն շահումն էր կազինոյի պատմության մեջ: Ամբողջ 2014թ. ընթացում այցելուների շահած ընդհանուր գումարը կազմում է 43 մլն եվրո: