Թուրքիայի Էդիրնե շրջանում իշխանությունները մտադիր են արգելել քաղաքացիներին օգտվել վերելակից հասարակական շենքերի առաջին երեք հարկերում:

Էդիրնեի նահանգապետ Դուրսուն Ալի Շահինը ճարպակալման դեմ պայքարի շրջանակում քաղաքացիներին կոչ է արել օգտվել աստիճաններից, հաղորդում է The Daily Sabah-ը:

«Վերելակի փոխարեն աստիճան ընտրելով, դՁեր կյանքը կերկարացնեք մեկ օրով»,- հայտարարել է նահանգապետը՝ ընդգծելով, որ բնակիչներն այդ կերպ կօգնեն նաեւ էլեկտրաէներգիա խնայել:

Նահանգապետի հրահանգով կփակվեն շրջանի բոլոր շենքերի առաջին երեք հարկերի վերելակի դռները: Նոր կարգը չի տարածվի միայն հիվանդանոցների եւ ծերանոցների վրա: