75-ամյա Արթուր Լեմփիթի ուսի հատվածից Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի հիվանդանոցի բժիշկները հանել են մետաղյա ձող, որը նախատեսված է ավտոմեքենայի թարթիչները միացնելու համար: Հետաքրքիր է, որ տղամարդը նույնիսկ տեղյակ չէր իր մարմնում օտար մարմնի առկայության մասին:
1963թ. Արթուր Լեմփիթը վթարի է ենթարկվել: Այն ժամանակ բժիշկներն ասել էին, որ նրա մոտ առկա են միայն կոնքոսկրի կոտրված եւ փշրված ապակու բեկորներից ստացած կտրվածքներ:
Իր մկաններում մետաղական առարկայի գոյության մասին ամերիկացին իմացել է վերջերս, երբ աշխատել է մետաղորսիչ սարքը:
Ձողի հեռացման վիրահատությունը տեւել է 45 րոպե եւ ավարտվել հաջողությամբ, հաղորդում է LifeNews-ը:
Մասնագետների խոսքով՝ տղամարդուն մետաղական ձողը նեղություն չի տվել, քանի որ փափուկ հյուսվածքները պաշտպանիչ շերտ են կազմել ավտոմեքենայի դետալի շուրջ:




























