Երեւանյան ակումբներից մեկում այսօր կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ «Ակապելլա» կարաոկե ակումբում  կեսգիշերին հաճախորդների միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ: Կռվին միջամտել են իրավապահները եւ երիտասարդներից երեքին բերման ենթարկել: Կատարվում է հետաքննություն: