Վոլգոգրադում զանգվածային ծեծկռտուք է եղել չեչենների եւ ադրբեջանցիների միջեւ: Ինչպես հաղորդում է Life News-ը, կռվի ժամանակ սառը եւ գազային զենք է օգտագործվել:
Կռվի արդյունքում զոհվել է Չեչնիայի մի բնակիչ, եւս հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ իրավապահների, երկու խմբավորումների թշնամությունը հին արմատներ ունի:




























