Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Օրգով ավտոճանապարհին՝ փոքր կամրջի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 200մ.), կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33 LV 907 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 500 մ) եւ հայտնվել զառիթափ դաշտամիջյան հատվածում:
Հրշեջ-փրկարարները պատգարակով վարորդ 49-ամյա Պարույր Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Պարույր Գ.-ին տեղափոխել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























