Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի շենքերից մեկի բնակիչներ՝  38-ամյա Ա., 4-ամյա Ռ. եւ մի քանի ամսական Ա.Մ.-երը ունեն վատ ինքնազգացողություն, հնարավոր է, որ թունավորվել են. անհրաժեշտ է շտապօգնություն:

Տուժածները թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: 

Ա. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ռ. եւ Ա. Մ.-երի առողջական վիճակը գնահատվել է բավարար: