Ոստիկանության Թալինի բաժնում, հունվարի 4-ին հաղորդում է ստացվել, որ 51-ամյա Հակոբ Զազյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 20.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ճանապարհի 64-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին ու շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հակոբ Զազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: