Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:

Պատարագին ներկա են եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 5-ին  նշում է Սուրբծննդյան ճրագալույցը: Բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ են մատուցում: Այս երեկո մարդիկ եկեղեցիներից տանում են վառված ճրագներ ու մոմեր: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Լապտերները վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը:

Քանի որ եկեղեցական օրը փոխվում է ժամը 17:00-ին` երեկոյան պատարագից հետո, ապա Սուրբ ծնունդն ու Աստվածհայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: