Հանրապետության  շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Առանձին շրջաններում նաեւ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Սպասվում է քամու ուժգնացում` 17-22մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը՝ ցերեկը՝ +7+9 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝  գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Տավուշում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+6,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝  +2+5, ցերեկը՝ +6+9,

Արարատում՝  գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում՝  գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝+8+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+8,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝+4+9: