Հունվարի 2-ին, ժամը 20:55-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 66 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մի տղամարդու եւ կնոջ, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հունվարի 6-ին վրաերթի ենթարկված տղամարդը` 1982 թվականին ծնված Սարո Պողոսյանը, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առիթով կատարվում է քննություն: