Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլմիրա Ախունդովան պաշտոնյաներին կոր է արել դուրս գալ Բաքվի փողոցներ եւ մաքրել դրանք ձյունից:
«Բաքվի ճանապարհները շուտով կպատվեն սառույցով: Եվրոպական երկրներում, երբ ձյան առատ տեղումներ են լինում, նախարարներն ու պաշտոնյաները դուրս են գալիս փողոց եւ օգնում կոմունալ ծառայության աշխատակիցներին մաքրել ձյունն ու սառույցը: Լավ կլիներ, եթե մեր նախարարներն ու պաշտոնյաները նույնպես դուրս գային փողոցներ եւ մաքրեին դրանք ձյունից ու սառույցից», - հայտարարել է պատգամավորը, հայտնում է azvision.az-ը:
Պատգամավորը նաեւ բողոքել է, որ Բաքուն ինչպես միշտ պատրաստ չէր ձյանը: «Այս ցուրտ եւ ձնառատ օրերին ես տանը գազ չունեմ: Օդորակիչն ենք միացնում: Յուրաքանչյուրը փրկվում է, ինչպես կարող է: Ժողովուրդը սառում է սեփական տան մեջ, որտեղ որոնցում բացակայում է ջեռուցումը: Կոմունալ ծառայությունները պետք է հասկանան, որ ձմռանն անհրաժեշտ է անցնել ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմի», - ասել է պատգամավորը:




























