2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետեւանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով:  Այդ մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմած տեղեկանքում։

2014 թ-ին գրանցված մահացության 45 դեպքերից 26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով:

Եթե վերջին չորս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մինչեւ 28%-ը, ապա 2014 թվականին  այն կտրուկ բարձրացել եւ կազմել է գրեթե 57%: