Ադոլֆ Հիտլերի նախկին բունկերում թանգարան կհայտնվի: Local պարբերականի փոխանցմամբ՝ որոշումն ընդունել է Գերմանական թանգարանը: Ըստ ծրագրի, բունկերը, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել առաջնորդը, կվերակառուցվի եւ թանգարանի կվերածվի: Գերմանական թանգարանի տնօրեն Ինգո Մերմանի խոսքով՝ աշխատանքը դեռեւս գտնվում է ծրագրման փուլում: Բունկերը այցելությունների համար բաց կլինի 2015թ. ամռանը, Օբերհաուզեն քաղաքի պատմական թանգարանում:

Կվերականգնվեն 5 սենյակները, որտեղ ապրել են Հիտլերը, նրա անձնական քարտուղարը, բժիշկը եւ գլխավոր շտաբի ռադիովարները:

1945թ. Բեռլինի վրա խորհրդային զորքերի հարձակման ժամանակ Ֆյուրերբունկերը տարհանվել է ֆաշիստական զորքերի կողմից: 1947թ. բունկերի վերնահարկը ոչնչացվել է: Դրա տեղում այժմ ավտոկայանատեղի է կառուցված: