Խարբինում (Չինաստան) մեկնարկել է սառույցի եւ ձյան ամենամյա փառատոնը: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ փառատոնին մասնակցում են աշխարհի լավագույն վարպետ-փորագրողները: Քաղաքի կենտրոնական հրապարակում արդեն մի ամբողջ սառցե քաղաք է ստեղծվել, փողոցները զարդարված են բազմաթիվ քանդակներով: Փառատոնը կշարունակվի մինչեւ փետրվարի վերջը:
Երեխաների համար պատրաստվել են տարատեսակ սառցե բլրակներ եւ այլ ատրակցիոններ: Մեծերին առաջարկում են սառույցի տակ ձկնորսություն, սառցե բար եւ այլ զվարճություններ:




























