Ամերիկացի հետազոտողները վիրահատությունից հետո ցավը մեղմացնելու դեղամիջոց են գտել: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ փոփ կատարողների, օրինակ Ռիհաննայի եւ Թեյլոր Սվիֆթի երաժշտությունը թույլ է տալիս երեխաներին ցրվել եւ որպես հետեւանք, ավելի քիչ ցավ զգալ: Միաժամանակ աուդիոգրքերը, որոնք նույնպես առաջարկվել էին հետազոտության մասնակիցներին, նման ազդեցություն չեն ունեցել, հաղորդում է Gazeta-ն:
Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունը, փորձարկելով տարբեր ժանրերի երաժշտություն: Ավելին, նրանք պնդում են անհապաղ նման պրակտիկան ներդնել մանկական հիվանդանոցներում:




























