Նորվեգացի կենսաբանները արեւի ակտիվությունը համարել են գլխավոր գործոններից մեկը, որն ազդում է ծնելիության վրա: Նրանք պնդումները հիմնվում են 1750-1900 թվականների ծխական գրքերի վրա: Բացի այդ, հետազոտողները ստացված տվյալները համադրել են արեւի ակտիվության մասին տեղեկատվության հետ:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ արեւի բարձր ակտիվության տարիներին ծնված մարդիկ, առնվազն 5 տարի քիչ են ապրել: Բացի այդ, այդպիսի երեխաները 5 անգամ ավելի հաճախ են մահացել կյանքի առաջին 2 տարիներին:
Վերջապես, գիտնականները պարզել են, որ այդ գործոնն ամենից ուժեղ ազդում է կանանց վրա՝ նրանց մոտ չբերություն առաջացնելով:




























