Ավտրիական FlyNiki ավիաընկերությունը 10-րոպեանոց չվերթ է բացում Վիեննայից Բրատիսլավա, հաղորդում է Daily Telegraph պարբերականը:
Այս երթուղով առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել ապրիլի 2-ին: Չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել 29 եվրոյով:
Ավստրիայի եւ Սլովակիայի մայրաքաղաքների միջեւ հեռավորությունը կազմում է մոտ 80 կմ, հաղորդում է Lenta-ն:
Աշխարհում ամենակարճ ավիաչվերթը համարվում է Մեծ Բրիտանիայում Վեսթրեյ եւ Պապա Վեսթրեյ կղզիների միջեւ չվերթը, որը տեւեւմ է մոտ 47 վայրկյան:




























