Հունվարի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սեւանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Այդ մասին հայտնում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է: Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:



























