ԱՄՆ-ում 1793 թվականին հատված մեկ սենթ անվանական արժեքով պղնձե մետաղադրամն աճուրդում վաճառվել է 2,35 մլն դոլարով: Աճուրդը կազմակերպել է Heritage Auctions աճուրդի տունը ԱՄՆ Օրլանդ քաղաքում (Ֆլորիդա նահանգ):
Մետաղադրամի նոր սեփականատիրոջ անունը չի նշվում:
Ինչ վերաբերում է մետաղադրամին, դրա արժեքն այն է, որ 1793 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ սկսել են թողարկել սեփական դրամը: Առաջին մեկսենթանոց մետաղադրամի վրա պատկերված է 13 օղակներից կազմված շղթա, որը խորհրդանշում է ամերիկյան 13 գաղութների միասնությունը, հաղորդում է Informing-ը:




























