William Hill բուքմեյքերական գրասենյակը 2500 ֆունտ է վճարել Բիրմինգհեմի բնակիչ Պատրիկ Բարնսին, որը խաղագումար էր դրել այն բանի վրա, որ մինչեւ 2014 թվականի տարեվերջ կնիհարի մոտ 32 կգ-ով: Այս մասին հաղորդում է «Բուքմեյքերների վարկանիշը»:
Տարվա սկզբին 31-ամյա բրիտանացին, որի քաշը 110 կգ էր, իր նիհարելու վրա 100 ֆունտ խաղագումար էր դրել: Բուքմեյքերները այդ խաղադրույքի վրա 26 գործակից էին սահմանել: Այլ խոսքով, նիհարելու հավանականությունը գնահատվել էր 5 տոկոսից քիչ, հաղորդում է Lenta-ն:
«Գաղտնիքը մարզումների ու առողջ սննդակարգի մեջ է: Ես սիրում եմ խաղադրույքներ կատարել, բայց նման գործակցով երբեք չէի շահել: Ինձ մոտիվացիա էր պետք, որ հասնեմ նպատակիս»,-ասել է Բարնսը՝ հավելելով, որ իրեն օգնել է դարթս խաղը, որով զբաղվել է ամեն երեկո: Բացի այդ, նա շատ է լողացել եւ մարզվել:




























