Հայաստանի ՏԿԱԻՆիում այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի սկզբնամասում` կամրջի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 25 OS 952 համարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան:
***
Հունվարի 9-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 06 ՍՕ 844 համարանիշի (վարորդ Գ. Դ.) ավտոմեքենան:
***
Հունվարի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)` Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«ՎԱԶ-2121» մակնիշի 35 DO 765 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ժ. Մ.):




























