Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Սեւան քաղաքի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստաբնի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ – Սեւան հատվածի 32-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 09 ՕL 057համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) մերկասառույցի հետեւանքով դուրս է եկել երթեւեկելի մասից, սահել եւ արգելափակվել ձյան շերտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



























