ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 15:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Կոտայքի, Սեւանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
A'> օգնությունը:
Հայաստաբնի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ – Սեւան հատվածի 32-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 09 ՕL 057համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) մերկասառույցի հետեւանքով դուրս է եկել երթեւեկելի մասից, սահել եւ արգելափակվել ձյան շերտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



























