Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է սպիտակամորթ սեփականատերերի հողերի սպասվող բռնագրավման մասին, որը նախատեսված է երկրի սահմանադրությամբ:
«Մենք պնդում ենք, որ հողը պետք է վերադարձվի մեր ժողովրդին, եւ կոչ ենք անում կառավարությանը գործել արագ եւ համապատասխան օրենսդրություն ընդունել արդեն այս տարի: Բռնագրավումը պետք է իրականացվի սահմանադրության համապատասխան»,-ասել է նախագահը իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցության 103-րդ տարեդարձի արարողության ժամանակ:
ՀԱՀ-ի սահմանադրությունը նախատեսում է փոխհատուցման վճարում բռնագրավված հողերի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հողի նկատմամբ իրավունքի ռեստիտուցիայի օրենքի» փոփոխությունները թույլ են տալիս ՀԱՀ կառավարությանը առանց դատարանի որոշման սպիտակամորթ ֆերմերներից բռնագրավել հողը՝ վճարելով փոխհատուցում: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել 2004 թվականից: Դա վերաբերում է միայն այն հողերին, որոնք ապարտեիդի ռեժիմի ժամանակ ապօրինաբար խլել են աֆրիկացիներից:




























