Լատվիական Rimi հիպերմարկետներում Bērnu veidošanas komplekts անվանմամբ ապրանք էր հայտնվել, որը թարգմանվում էր որպես «երեխաներ ստեղծելու կոմպլեկտ»: Այս մասին հայտնում է DELFI-ն` վկայակոչելով LETA գործակալությանը:

Լատվիական հիպերմարկետի ներկայացուցիչ Քրիստինե Ցիեմիտե-Կուպրեն դա անվանել է ոճական սխալ, որը խանութների աշխատակիցները նկատել են Ամանորից հետո: Արդեն հունվարի 6-ին ապրանքի անվանումն ուղղվել է համակարգում, որից հետո սկսել են փոխել պիտակները:

Lenta-ի փոխանցմամբ, ապրանքի ճիշտ անվանումն է veidošanas komplekts bērniem: Ըստ Ցիեմիտե Կուպրեի՝ խոսքը մանկական ծեփամածիկների մասին է: