Ամերիկյան դոլարը շարունակում է ամրապնդվել համաշխարհային արժույթների ֆոնին, եւ մինչեւ 2018 թվականը դոլար-եվրո արժութային զույգը կարող է գնային հավասարության հասնել: Այս մասին գրում է  MarketWatch-ը` վկայակոչելով Goldman Sachs բանկի ուսումնասիրությունը:

«Այն ժամանակից, երբ եվրագոտին վերականգնվեց եվրոպական պարտքային ճգնաժամից, տարածաշրջանում արդիական են մրցունակության եւ աճի դանդաղման խնդիրները: Արդյունքում եվրոն, ամենայն հավանականությամբ, կշարունակի դոլարի համեմատ իր արժեզրկումը»,- բանկի վերլուծաբանների խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Բանկը վերանայել է արժութային որոշ զույգերի մասով իր կանխատեսումները, որպեսզի արտացոլի դոլարի ամրապնդման կայուն միտումը: Չնայած ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասվող ավելացմանը, ամերիկյան տնտեսությունը շարունակում է աճել:

Արդյունքում գնային հավասարության կարելի է հասնել մինչեւ 2017 թվականի սկիզբը, իսկ 2018-ի հունվարին 1-ին եվրոյի արժեքը կարող է կազմել 90 ցենտ: