Հունվարի 11-ին, ժամը 18:00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը, Սեւանի տարածաշրջանի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության փոխանցմամբ, ուժեղ գետնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Սեւանում, Գավառում, Մարտունիում, Սարավանի լեռնանցքում (Զանգեր կոչվող հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սեւանում, Գավառում, Մարտունիում ուժեղ քամի է:

Հանրապետության մյուս շրջաններում առանց տեղումների եղանակ է: