Ողբերգական դեպք Երեւանում: Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում կնոջ դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ խումբը նշված շենքի սանդուղքների մոտ հայտնաբերել է նույն շենքի 85-ամյա բնակչուհի Սաթենիկ Ստեփանյանի դին:
Աղբյուրի փոխանցմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, կինը փորձել է իջնել սառցակալած սանդուղքներով, սակայն ընկել է՝ ողբերգական կերպով հրաժեշտ տալով կյանքին:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:




























