Բաքվի իշխանությունները «Բաքու-2015» առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ քաղաքը «կմաքրեն» ունեզուրկներից:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ Բաքվի Բինագադինի, Նարիմանյան եւ Նասիմինյան շրջանների ոստիկանական վարչության աշխատակիցները մուրացկանության դեպքերը կանխելուն միտված ստուգումներ են իրականացրել: Ոստիկանները ձերբակալել են հասարակական կարգը խախտող 29 մուրացկանների, այդ թվում՝ 7 տղամարդու, 6 կնոջ եւ 16 երեխայի:
Ձերբակալվածների նկատմամբ վարչական արձանագրությունն են կազմվել, որից հետո վերջիններիս ուղարկել են Ադրբեջանի տարբեր շրջաններ՝ ըստ իրենց գրանցման վայրի:




























