Վրաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհը, որը փակ է հունվարի 8-ից, ձյան սողանքների վտանգի պատճառով, այսօր՝ դեկտեմբերի 12-ին կրկին բացվել է թեթեւ մարդատար մեքենաների համար, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը:

Ճանապարհը բացվել է Երեւանի ժամանակով 18.30-ին, սակայն այն գործում է որոշակի սահմանափակումներով: Այդ ճանապարհով կարող են անցնել միայն թեթեւ մարդատար մեքենաները եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսները:

Ներկայումս Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում ռուսական կողմից կուտակվել է ավելի քան 120 խոշոր բեռնատարներ: