Հունվարի սկզբից Աստանայում արդեն տուգանել են 50 մարդու, շրջակայքի մարդկանց «սոսնձվելու» համար, հաղորդում է ՆԳՆ Աստանայի վարչությունը: Նշվում է, որ հիմնականում խոսքը մուրացկանների մասին է:
Այս տարվա հունվարից Ղազախստանում ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նոր խմբագրությունը, որում առկա է նման հոդված: Այն պատիժ է նախատեսում կպչուն վարքի համար, որի նպատակը ինչ-որ իրերի վաճառքն է, նաեւ գուշակություն կամ մուրացկանություն անելը, սեռական կամ ինտիմ ծառայություններ առաջարկելը:
Ղազախստանի ՆԳՆ-ում նշել են, որ օրենքի նոր դրույթը վերաբերում է նաեւ կպչուն տաքսիստներին:
«Սոսնձվելու» փաստն ապացուցելու համար բավարար է տեղի ունեցողը ձայնագրել բջջային հեռախոսով, ապա փոխանցել ոստիկանությանը:




























