Թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը շնչառության եւ սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 92-ամյա Յաշար Քեմալը գտնվում է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում։ Հայտնի գրողի առողջական վիճակի վերաբերյալ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աքիֆ Քարանը դրական տեղեկություններ է հայտնել, թե առողջական վիճակը գնալով լավանում է։
Հիվանդանոցում Յաշար Քեմալին են այցելել Թուրքիայի առողջապահության նախարարը եւ այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Յաշար Քեմալին է հանձնվել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։




























