Բիրմինգհեմում Ավտոսպորտի միջազգային ցուցահանդեսին բրիտանացի Ալիսթեր Մոֆաթը զուգահեռ կայանման համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Մոֆաթն իր Fiat 500 հետթչբեքը կայանել է այնպիսի մի տեղում, որն իր մեքենայից 7,5սմ-ով է երկար: Ռեկորդի համար օգտագործվել է կարգավորման անջատած համակարգով Fiat 500-ի ստանդարտ տարբերակը, հայտնում է «Ռոսբալտը»:
Մոֆաթը 0,5 սմ-ով գերազանցել է այդ ոլորտի նախորդ ձեռքբերումը, որը նոյեմբերին սահմանել է չինացի Հան Յուեն, հայտնում է Motor-ը:
Յուեսից առաջ ռեկորդը նույնպես պատկանել է Մոֆաթին: Այդ ժամանակ Գինեսի ռեկորդ էր սահմանել 8,6 սմ արդյունքով:




























