Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ թե արցախյան, թե ՀՀ հատվածում՝ Տավուշի  մարզ, հակառակորդը շարունակում է լարված պահել վիճակը՝ հաճախակի խախտելով հրադադարի ռեժիմը: Ավելին՝ մի քանի անգամ հակառակորդը կիրառել է 60 եւ 82 մմ ականանետեր, ինչը ըստ էության լարվածության նոր մակարդակ է: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը անարձագանք չի թողել: