ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում չորս արջ սատկել է սրտային անբավարարությունից, որի պատճառը մեծ քանակությամբ շոկոլադ եւ փքաբլիթ ուտել ն է եղել: Որսորդները քաղցրավենիքներն օգտագործել են որպես խայծ:

Դեպքը կատարվել է նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն դիահերձման տվյալները միայն հիմա են հայտնի դարձել: Երկու էգ արջ եւ երկու քոթոթ շուրջ 45 կգ քաղցրավենիք են կերել՝ սկզբում փքաբլիթ, հետո շոկոլադ, հայտնում է Concord Monitor-ը: Գիշատիչների լեշերը հայտնաբերվել են թակարդից ոչ հեռու:

Նյու Հեմփշիրի համալսարանի աշխատակիցները, ովքեր իրականացրել են դիահերձումը, պարզել են, որ արջերի սատկելու իրական պատճառը օրգանիզմում տեոբրոմինի մեծ չափաբաժինն է եղել. օրգանական թունավոր նյութ, որը, ինչպես կոֆեինը, պարունակվում է կակաոյի հատիկներում, հայտնում է NEWSru.com-ը:

Տեոբրոմինը ալլալոիդ է եւ բժշկության մեջ կիրառվում է թոքա-բրոնխային հիվանդությունների բուժման համար: Շոկոլադում դրա պարունակությունը շատ աննշան է, սակայն կենդանիների մոտ մետաբոլիզացիան ավելի դանդաղ է կատարվում:

Տեոբրոմինը հատկապես թունավոր է կատուների, շների, ձիերի, թութակների եւ տարբեր կրծողների համար: