Ուդմուրտիայում երկվորյակ լույս աշխարհ բերած կինը նորածիններից մեկին նվիրել է ընկերուհուն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային վարչության  Բալեզինի միջշրջանային քննչական բաժնին:

Ինչպես հաղորդվում է, այժմ կնոջը սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Ներկայումս քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները՝ որպես նվեր մատուցած երեխային հանձնել են Կիրովի մարզի հոգաբարձության եւ խնամակալության մարմիններին, որտեղ բնակվում է կասկածյալի ընկերուհին: