Սիեթլում (Վաշինգթոնի նահանգ) «Սաուսսենթր Մոլ» առեւտրի կենտրոնում հունվարի 26-ին անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին հաղորդում է KIRO հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17.30-ին, երբ գնորդները կրակոցի ձայներ են լսել եւ խուճապի մատնված սկսել են փախչել:

Միաժամանակ իրավապահները հայտնում են, որ կրակոցները հնչել են առեւտրի կենտրոնի անմիջապես կողքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, մեկ մարդ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այլ մանրամասներ դեռ չկան: