Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածության աստիճանը ներկայումս ՀԱՊԿ-ի անհապաղ միջամտությունը չի պահանջում: Այդ մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հստակեցնելով ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու մեխանիզմը, նախարարը նշել է, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում այն քննարկվում է Անվտանգության խորհրդում, որը եւ խորհուրդ է տալիս՝ դիմել ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ:

«Չեմ կարծում, որ վերջին դեպքերը պահանջում են ՀԱՊԿ-ի միջամտություն», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հայկական բանակն ապացուցել է իր մարտունակությունը: «Բանակը պատվով է կատարում երկրի անվտանգության ապահովման ոլորտում իր խնդիրները», - եզրափակել է Սեյրան Օհանյանը: