Twitter սոցիալական ցանցը միանգամից երկու նորույթ է ներկայացրել. խմբային chat-ի ստեղծման եւ ներկառուցված տեսախմբագրման հնարավորություն: Նոր գործառույթներն արդեն հասանելի են Android-ի եւ iOS-ի օգտատերերի համար, իսկ Windows եւ Mac OS X տարբերակների համար հասանելի կլինեն ավելի ուշ:

Twitter-ում անձնական հաղորդագրություններ ուղարկել հնարավոր էր նաեւ նախկինում, բայց միայն մեկ օգտատիրոջ, իսկ խմբային chat ստեղծելու հնարավորություն չկար:

Բացի այդ, ըստ Gazeta-ի, խմբային chat-ում կարելի է նաեւ առանձին հաղորդագրություն ուղարկել:

Իսկ տեսախմբագիրը հնարավորություն է ընձեռում 30 վայրկյան տեւողությամբ հոլովակներ նկարահանել, խմբագրել եւ տեղադրել ցանցում: Դա հինգ անգամ ավելին է, քան Vine տեսածառայության ընձեռած հնարավորությունը, որը նույնպես պատկանում է Twitter-ին: