Artcurial աճուրդի տունը Փարիզում վաճառքի է հանելու հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու: Ըստ ՏԱՍՍ գործակալության, ընդհանուր առմամբ, ներկայացվելու է XX դարասկզբից արտադրված շուրջ 200 լեգենդար ավտոմեքենա:

Աճուրդի հանված ամենաթանկարժեք մեքենաներից է Ferrari 250 GT SWB California Spider-ը: Ընդհանուր առմամբ, նման 37 ավտոմեքենա է արտադրվել: Իսկ աճուրդին ներկայացվելու է հանրահայտ դերասան Ալեն Դելոնին պատկանող մեքենան:

Դերասանն այն գնել է 1963 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Ընձառյուծ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել: Դերասանն այդ մեքենան բերել է ԱՄՆ-ից, ուր 1965 թվականին մեկնել էր՝ Հոլիվուդում նկարահանումների մասնակցելու համար:

Ալեն Դելոնի Ferrari-ին գնահատվել է 12 մլն եվրո: