«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում Մոսուլի 30 բնակչի են առեւանգել։ Առեւանգումը կատարվել է հունվարի 27-ին Ալ Ռաշիդիա շրջանում։

Անցյալ շաբաթ քրդերի զորքերին հաջողվել է փակել Մոսուլ եւ Թալ-Աֆար քաղաքների միջեւ ճանապարհը, որոնք արդեն մի քանի ամիս ԻՊ-ի հսկողության տակ են:

Բացի դրանից, հունվարի 26-ին քրդերի ինքնապաշտպանական ուժերը հայտարարել էին Սիրիայի հյուսիսի Կոբանի քաղաքն ԻՊ  գրոհայիններից ամբողջությամբ ազատագրելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: