Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր տեղի ժամանակով ժ. 09:15-ին (Երեւանի ժամանակով՝ 12:15) սկսվել է «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը:
Հայաստանը եւս ներգրավված է «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործում (Perincek v. Switzerland, App. no. 27510/08)՝ որպես երրորդ կողմ: Որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:
Հիշեցնենք, որ 2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը:

Լուսանկարը EAFJD Twitter-ի էջից




























