Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստի ավարտից հետո կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե այսուհետ ոչ-ոք չի կարող ասել, թե Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ի դատական նիստից հետո հայտարարել է, թե Եվրոպայում խոսքի ազատությունը, արեւմտյան ժողովրդավարությունը կրկին քննարկվեցին ՄԻԵԴ-ում։ «ՄԻԵԴ-ը ինչպես նախկինում կրկնեց, որ սխալ է հրեաների ցեղասպանությունը համեմատել հայկական իրադարձությունների հետ։ ՄԻԵԴ-ի որոշումը չեղյալ է համարում Շվեյցարիայի եւ մյուս արեւմտյան երկրների ընդունած որոշումները։ Քանի որ, սրանից հետո ոչ-ոք չի կարող ասել, թե թուրքերը ցեղասպանություն են արել։
Այս դատը օրինակ էր։ Խոսքի ազատությունը կրկին քննարկվեց ՄԻԵԴ-ում։ Եվրոպացիները, թուրքերը, մուսուլմանները պետք է ամեն տեսակ նախապաշարմունքի եւ ատելության դեմ լինեն։ Բոլորը պետք է ապրեն եղբայրաբար։ Թուրքերին նվաստացնող «ցեղասպանության պնդումներն» արդեն չորացան։ Սրանից հետո ոչ-ոք մեզ «անհիմն ցեղասպանության» մեջ չի մեղադրի»,հայտարարել է Փերինչեքը։
Տվյալ թեմայով կարող եք կարդալ նաեւ.
Փերինչեքի փաստաբանը ավարտեց ելույթը ՄԻԵԴ-ում
Շվեյցարիայի ներկայացուցիչ. Օրենքը պայքարում է ցեղասպանությունների դեմ
Փերինչեքի ելույթը ՄԻԵԴ-ում (ֆոտո)
Ռոբերթսոն. Թալեաթ Փաշան «թուրքական Հիտլերն» էր (ֆոտո)
Ամալ Քլունի. Խոսքի ազատության մասով Թուրքիան մռայլ փորձ ունի (ֆոտո)
Մենք այստեղ ենք՝ ապահովելու սխալների կրկնության բացառումը. Գեւորգ Կոստանյան




























