Ճավայի ծովում խորտակված AirAsia Indonesia ընկերության ինքնաթիռի սեւ արկղերը «հստակորեն պատկերում են», թե ինչ է տեղի է ունեցել կործանումից մի քանի րոպե առաջ: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարջոնո Սիսվոսուվարնոն:

Նրա խոսքով՝ աղետից անմիջապես առաջ օդանավի ղեկը սկսել է վարել երկրորդ օդաչուն: Նա նաեւ հավելել է, որ ինքնաթիռը ծովն է ընկել 3 րոպեի ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մալազիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում գտնվող բոլոր 162 մարդիկ զոհվել են: Ներկայումս ծովից դուրս է բերվել նրանցից 70-ի մարմինը: