Նավթի համաշխարհային գները միաժամանակ աճում եւ նվազում են՝ շուկայում առաջարկի ավելցուկի  ֆոնին: Այս մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների արդյունքները:

Մասնավորապես, Մոսկվայի ժամանակով 11.35-ին Brent նավթի գինն աճել է 0,16%-ով՝ մինչեւ  48,55 դոլար, փոխանցում է Gazeta-ն:

Նույն այդ ընթացքում WTI նավթն էժանացել է 0,24%-ով եւ սակարկվում է  բարելի դիմաց 44,34 դոլարի մակարդակում:

Նախօրեին նավթի գները նվազել էին՝ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների ավելացման ֆոնին:

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հունվարի 28-ին տվյալներ էր հրապարակել երկրում նավթի առեւտրային պաշարների մասին:  Մեկ շաբաթում աճը կազմել է 8,9 մլն բարել՝ 2,2%, նավթի առեւտրային պաշարները հասել են 406,7 մլն բարելի: