Բուենոս-Այրեսի հիմնական ճանապարհներից մեկում բեռնատարի տեխնիկական անսարքության պատճառով 30-ից ավելի ավտոմեքենաներ խեժով են պատվել: Ութ մարդ հոսպիտալացվել է:
Դեպքը կատարվել է Խեներալ-Պաս ավտոճանապարհին, որը Բուենոս-Այրեսի վարչական սահմանն է: Նախնական տվյալով՝ ճանապարհածածկի վերանորոգման համար բերված բեռնատարից խափանման պատճառով սկսել է խեժ հոսել հանդիպակաց գոտի:
Արդյունքում 33 մեքենաներ մասնակի խեժապատվել են, դեպքի վայրում աշխատում են թունագետները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդյունքում ճանապարհի երթեւեկությունը դադարեցվել է:



























