Չինաստանի հյուսիսի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Գենհե քաղաքային ավանում 6 մարդ զոհվել, երեքը վիրավորվել են։

Տեղի իշխանություններին վկայակոչելով ՝ «Սինհուան» հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ փայտե սալիկներ արտադրող գործարանում: Ըստ գործակալության՝  պայթյունի հետեւանքով բռնկված հրդեհը հաջողվել է մարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճշտվում են կատարվածի հանգամանքները: